Սեբաստացիական պատումներ՝ Կարինե Ղուլյան

Կարել բառը հասարակ է թվում, բայց իրականում իր մեջ է ներառում մի համակարգ, որը սովորելը այդքան էլ արագ ու հեշտ չէ։ Հիշում եմ` փոքր ժամանակ մայրս շատ էր տալիս հին կտորներ, հագուստների մասեր, որ մեր հին մեքենայով կարեի։ Երկար ժամանակ կտորները անիմաստ փչացնելուց հետո ես հասկացա, որ կարող եմ տիկնիկի համար շոր կարել, ճիշտ է, գեղեցիկ չէր ստացվել, բայց այդ ժամանակ ես հպարտանում էի ինձանով։

Վերադառնանք մեր օրեր։ Մանկության այդ օրերից անցան տարիներ։ Ընդունվեցի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջ, արդեն սովորում եմ 2-րդ կուրսում։ Երբ կտոր տարա Քոլեջ, որ սովորեմ կարել, ընթացքում հասկացա, որ այն այդքան էլ հեշտ չէ, ինչպիսին պատկերացնում էի փոքր ժամանակ։ Բայց մի գաղտնիք ձեզ ասեմ, երբ կտրում ես կտորը ու լսում ես, թե ինչպես է այն, այսպես ասած, խրթում, մի լավ զգացողություն է ներսովդ անցնում։

Կարելու ընթացքում մենք շատ ենք ձախողվել, շատ անգամ դրանք նյարդայնացնում էին մեզ, երբ պետք է ամբողջ կարը քանդել, այդ գործընթացը դաժան էր թվում։ Բայց այս ամենը մեզ սովորեցնում է լինել համբերատար, ինչ էլ լինի չհանձնվել ու եթե գործը սկսել ես, պետք այն ավարտին հասցնես։ Եթե դու դա չարեցիր, ուրիշ ոչ ոք այն չի անի քո փոխարեն։ Սովորեցրեց չստացվելու, սխալվելու դեպքում հուսախաբ չլինել, չէ՞ որ սխալների վրա ենք սովորում առաջ գնալ։ Կարևորը պետք է հավատալ, հավատալ քո ներսում եղող եսին, ու ամեն ինչ կստացվի։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s