Սեբաստացիական պատումներ՝ Անուշիկ Ղազարյան

Ես Անուշիկ Ղազարյանն եմ։ Սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջի երկրորդ կուրսում։ Ընտրել եմ «Նախադպրոցական կրթություն» բաժինը, որովհետև շատ եմ սիրում խաղալ երեխաների հետ, սովորեցնել և դաստիարակել նրանց։

Շատ եմ հավանում ընկեր Աննայի դասաժամերը։ Այդ դասերի ընթացքում մենք հաճախ ենք այցելում երեխաներին։ Զարգացնող խաղեր ենք խաղում, ոտանավորներ սովորեցնում։ Մոտակա օրերին պետք է լինենք կրթահամալիրի նախակրթարաններում և իրականացնենք մեր նախագիծը։

Շատ հետաքրքիր է նաև տիկին Թերզյանի դասերը, որովհետև նա մեզ փոխանցում է այն գիտելիքները, որոնք սերտ կապված են մեր մասնագիտության հետ, և որոնք մեզ ապագայում շատ են պետք գալու։ Այդ դասերի ընթացքում այնքան շատ բան եմ իմանում երեխաների մասին։ Նույնիսկ փոխվել է վերաբերմունքս երեխաների հանդեպ։ Սկզբում այնքան լավ չէի հասկանում երեխաներին, թե ինչ են ուզում։ Բայց տիկին Թերզյանի դասաժամերից հետո ես սովորել եմ մտնել երեխաների հոգեբանական վիճակների մեջ։

Այս տարի մենք նաև ձեռարվեստ ենք անցնում։ Ընկեր Թերեզը՝ մեր ուսուցչուհին, շատ հետաքրքիր աշխատանքներ է մեզ հետ իրականացնում, սովորեցնում։ Կյանքումս առաջին անգամ կավով աշխատեցի։ Սովորեցի նկարել կավի վրա։ Սկզբում ինձ թվում էր, որ դա շատ բարդ է։ Բայց շուտով հասկացա նաև, որ սխալվում էի։ Ահա առաջին աշխատանքներս կավի վրա։ Ընկեր Թերեզի օգնությամբ ստեղծեցի նաև ամենօրյա հագուստների իմ շարքը։

Ինձ շատ հետաքրքիր է նաև ընկեր Մարինեի դասերը։ Նրա դասաժամերը շատ ուրախ են անցնում ՝ աշխույժ երգ ու պարով։ Մենք սովորում ենք, թե ինչպես պետք է երեխաներին սովորեցնել ճիշտ երգել, ինչպես ճիշտ ընկալել երաժշտությունը։

Սիրում եմ բոլոր ուսուցիչներիս։ Ամեն մեկին՝ յուրօրինակ ձևով։ Քոլեջից հետո ցանկանում եմ ավարտել նաև մանկավարժական համալսարանը, ստանալ բարձրագույն կրթություն, բացել իմ դպրոցը։

Նյութը՝ Անուշիկ Ղազարյանի, Քոլեջ, 2-րդ կուրս

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s