Մի մուրացկան շատ քաղցած էր: Անցնելով մի պարտեզի մոտով՝ նա տեսավ մանգոյի ծառը: Մտածեց. «Ես պետք է ուտեմ, այլապես սովից կմեռնեմ»: Այս մտքերով տարված՝ նա վերցրեց մի քար և նետեց դեպի ծառը: Քարը բարձր թռավ, գետի նետեց պտուղը և շարունակեց թռչել:
Իսկ այգին արքայական էր: Եվ հենց այդ ժամանակ թագավորը նստած էր թփերով պատված սիզամարգում և շրջապատված իր հպատակներով՝ շախմատ էր խաղում: Մուրացկանի նետած քարն ուղիղ ընկավ թագավորի չալմայի մեջ: Թիկնապահները անմիջապես շտապեցին՝ փնտրելու քար նետողին և բռնեցին նրան: Պալատականները պատրաստ էին անհապաղ մահապատժի ենթարկել խեղճ մարդուն, բայց թագավորը որոշեց ամեն ինչ պարզել:
-Դո՞ւ ես քարը նետել, — հարցրեց թագավորը:
-Ես եմ նետել:
-Դու ուզում էիր ինձ սպանե՞լ
-Ես չէի ուզում որևէ մեկին սպանել: Քաղցած էի, տեսա այգին, մանգոյի ծառը, քարը նետեցի դեպի ծառը, և ծառն ինձ պտուղ տվեց: Ես կերա, ահա կորիզը:
-Որքա՞ն ժամանակ քեզ կբավարարի այն, ինչ կերել ես:
-Մինչև օրվա վերջ, — պատասխանեց մուրացկանը:
-Պարզ է- որոշում կայացրեց թագավորը: —Այս մարդուն ամեն օր՝ մինչև իր օրերի ավարտը, տվե՛ք այնքան գումար, որքան անհրաժեշտ է սննդի համար:
-Ձերդ մեծություն, սա ի՞նչ պատիժ է: Նա մահափորձ է արել Ձեզ վրա, քար է նետել, -ասացին հպատակները:
-Եթե նա քար է նետել ծառի վրա, և ծառը նրան մանգո է տվել, ապա ես մի ծառ չարժե՞մ: Նա քար նետել է թագավորի վրա, իսկ ես կարող եմ նրան ավելին տալ:
Աղբյուրը՝ այստեղ։
Թարգմանությունը՝ ռուսերենից Վիկտորյա Պողոսյանի, Քոլեջ, 1-ին կուրս