
Մի իմաստունի հաճախ էին հարցնում.
-Ուսուցիչ, ի՞նչ կլինի մեզ հետ մահվանից հետո:
Ծերուկը միայն ժպտում էր ու ոչինչ չԷր պատասխանում:
Մի անգամ աշակերտները որոշեցին պարզել, թե նա ինչու՞ այդ հարցին երբեք չի պատասխանում.
-Իսկ դուք նկատե՞լ եք, որ մահվանից հետո կյանքը հետաքրքրում է միայն նրանց, ովքեր չգիտեն, թե ինչ անեն, — պատասխանեց ծերուկը: -Նրանց միայն պետք է ևս մեկ կյանք, որով կարող են ապրել նույնքան անիմաստ, որքան առաջին կյանքում:
-Համենայն դեպս կա՞ արդյոք կյանք մահից հետո, թե՞ ոչ, — հարցրեց աշակերտներից մեկը:
-Արդյո՞ք կա կյանք մահից առաջ, այստեղ է հարցը, — պատասխանեց իմաստունը:
Թարգմանությունը՝ Մելանյա Սարգսյանի, Քոլեջ, 2-րդ կուրս