Մի ֆերմեր մի չար շուն ուներ: Նա, ատամները կռճտացնելով, հարձակվեց անցորդի վրա և կկծեր նրան, եթե վերջինս ժամանակին գետնից չվերցներ սուր, անհարթ մի փայտ և չհարվածեր շան գլխին։ Վիրավոր շունը փախուստի դիմեց՝ վնգստալով ցավից։ Տանից դուրս վազեց տանտերը և սկսեց բղավել անցորդի վրա, որ վնասել է իր շանը։ Նա անցորդին քարշ տվեց դատարան, և դատավորը հարցրեց նրան, թե ինչու է նա ծեծել շանը, որը, ֆերմերի ասելով, հանգիստ եւ անվնաս արարած է։ Անցորդն ասաց, որ շունը հարձակվել է իր վրա ՝ սուր ատամներով։ Ֆերմերն ասաց, որ նա իրավունք չուներ սուր փայտ օգտագործել, այլ պետք է հարթ փայտով հարվածեր։ Անցորդը չհամաձայնեց՝ ասելով , որ երբ խոսքը կյանքի փրկության մասին է, մարդը ժամանակ չունի ընտրելու, նա գործի է դնում այն, ինչ իր ձեռքի տակ է ընկնում։
-Շունն ինձ սպառնացել էր ոչ թե իր հարթ պոչով, այլ սուր ատամներով, և ես էլ նրան սուր փայտով պատասխանեցի։
Դատավորը ճանաչեց անցորդի իրավացիությունը, և նա արդարացվեց։
Աղբյուրը՝ այստեղ։
Թարգմանությունը ռուսերենից՝ Մանվել Ալեքսանյանի, Քոլեջ, 2-րդ կուրս