
Պատմական առակ
Մի անգամ Չինգիզ խանին մոտենում է մի իշխանի ազնվազարմ կինը՝ խնդրելով ազատ արձակել իր հարազատներին։
Չինգիզ խանը ասում է.
-Այստեղ՝ քո դիմաց, կանգնած են քո ամուսինը, տղադ և եղբայրդ։ Ես բաց կթողնեմ միայն մեկին, ո՞ւմ կընտրես։
Առանց մտածելու կինը պատասխանում է.
— Եղբորս։
— Բացատրիր ինձ, ինչու, — հարցնում է խանը։
Կինն պատասխանում է.
— Ամուսին ես կարող եմ գտնել, որդի կարող եմ ծնել, բայց եղբայր ստեղծել չեմ կարող։
Այս լսելուց հետո Չինգիզ խանը երեքին էլ ազատում է։
Աղբյուրը՝ այստեղ։
Թարգմանությունը ռուսերենից՝ Էլեն Հովսեփյանի, Քոլեջ, 2-րդ կուրս