Դժգոհ պառավներն ու ողջամիտ աղջիկը

images

Վրացական առակ

Մի գյուղում ապրում էին երկու պառավներ։ Մեկն ապրում էր գետի մի կողմում, մյուսը՝ մյուս կողմում։ Նրանց կռվարար բնավորության մասին լուրերը հեռուն էր հասնում։ Արևը դեռ չծագած՝ նրանք արդեն հենց գետի ափին էին լինում, վիճում էին, նախատում իրար մինչև երեկո։ Եվ ոչ ոք չգիտեր, թե ինչ էին աղմկում, ինչը  չէի կարողանում ոչ մի կերպ կիսել։

Պառավներից մեկը թոռնուհի ուներ։ Նա հոգնել էր նրանց ամենօրյա վիճաբանությունները լսելուց, և տատիկին ասում է.

-Մի՛ գնա գետ, տատի՛կ, մի վիճիր հարևանի հետ, նա կհանգստանա:

-Ի՞նչ ես խոսում, թոռնիկս։ Ինչպե՞ս կարող եմ  այս կախարդին անպատասխան թողնել: Ես նրա ոչ մի բառը բաց չեմ թողնի, — պատասխանում է ծեր կինը։

Բայց մի օր տատիկը հիվանդանում է ու անկողին ընկնում։ Վաղ առավոտյան աղջիկը նորից լսում է կռվարար պառավ հարևանի կշտամբանքը։ Նա իջնում է  գետը և կանգնում, ինչպես համր՝ ականջ դնելով չարախոս պառավին։

– Նայե՛ք այս մեկին, այս մեկին … էշի վրա նստած, էշ է քշում, — բղավում է աղջկա վրա պառավը։ – Իրենից ոչինչ չի ներկայացնում, այնինչ երևակայում է իրեն ու ոչ մի խոսքիս չի պատասխանում, անպիտան։ Սպասի՛ր, ես հիմա կհասնեմ քեզ,  մազերիցդ  քարշ կտամ։

Աղբյուրը՝ այստեղ։

Թարգմանությունը ռուսերենից՝ Արման Մելիքյանի, Քոլեջ, 2-րդ կուրս

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s