Ես Միլենա Թովմասյանն եմ երկու տարի է, ինչ սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջում հագուստի մոդելավորում բաժնում։ Այս ուսումնական տարում սկսեցինք ավելի խորացված ուսումնասիրել մեր մասնագիտական ոլորտը։ Ընկեր Կարինե և ընկեր Մերի հետ միասին իրականացրել ենք մի քանի նախագծեր՝ շապիկների ներկում 5 տարեկաների հետ, պարկեր չրերի համար, էկոպայուսակների ձևում, շարֆերի ներկում։
Այս նախագծերի արդյունքում մենք կարողացանք փոքրիկներիր հետ համատեղ կատարել աշխատանք և մի փոքր ուսուցանել նրանց։ Կարի դասընթացների ընթացքում ուսումնասիրել և կարել ենք կիսաշրջազգեստների բոլոր տեսակները։ Էսքիզներից ուսումնասիրել և իրականացրել եմ 2 հավաքածու՝ կենդանկան և բուսական թեմայով, ինչպես նաև երեկոյան զգեստներ։ Այս մասնագիտությունը մի փոքր բարդ է, քանի որ պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնել ամեն մի դետալին և աշխատանքը սիրով կատարել։ Իսկ ես սիրով եմ աշխատում։ Ձեզ եմ ներկայացնում իմ աշխատանքներից։