Հայկական առակ
Մի մարդ եկավ ընկերոջը հյուր։ Հանդիպումից գոհ հյուրն ու տանտերը գրկախառնվեցին, համբուրեցին միմյանց, սկսեցին իրար հարցնել առողջության, երեխաների ու կանանց առողջության մասին՝ չիմանալով ինչպես արտահայտել իրենց ուրախությունը։ Տանտերերը կանաչ-կարմիր ժապավեն էին նետում հյուրի ոտքերին ու անընդհատ հարցնում, թե ինչպես է պատահել, որ նա ժամանել է, հիշել է տանտերերին։
-Դե, կին, հյուրի համար անկողի՛ն պատրաստիր, հա՛վը մորթիր, գինի՛ մատուցիր, սո՛ւրճ պատրաստիր, ընթրի՛ք դիր։
Կինը հյուրի համար վարդերով զարդարված արցախյան գորգ է փռում, գորգի վրա՝ ներքնակ, ներքնակի վրա՝ վերմակ և վերջում՝ բարձ։
Մեկ օր անց տերերը հանում են բարձը, երկու օր հետո՝ վերմակը, երեքից հետո՝ ներքնակը։ Չորրորդ օրը հյուրը պատրաստվում է հրաժեշտ տալ տանտերերին ու հեռանալ։ Տանտերերը հարցրին.
-Ինչո՞ւ եք այդքան շուտ հեռանում մեզանից, ի՞նչ է պատահել, ինչո՞ւ, մենք ձեզ չուրախացրի՞նք, ո՞վ է ձեզ վիրավորել: Մի՛ հեռացիր, մնա՛:
Հյուրը պատասխանում է.
-Դուք ինձ ոչինչ չեք արել, և ես շուտ չեմ հեռանում: Ես պետք է գնայի, երբ դուք հանեցիք բարձը իմ գլխատակից։
Աղբյուրը՝ այստեղ։
Թարգմանությունը ռուսերենից՝ Սրբուհի Մարգարյանի, Քոլեջ, 2-րդ կուրս