Խիկարի հայրը

Мудрый-старик

Խիկարի հայրը ծերացել էր, ուժասպառ եղել, դարձել էր ընտանիքի համար բեռ: Մի անգամ, երբ ծերը ջուր էր խմում, իր դողացող ձեռքերից բաժակն ընկավ և ջարդվեց: Խիկարի կինը զայրացավ և ասաց ամուսնուն․

– Քո հայրը մեզ համար կրակ ու պատիժ է դարձել, սրանից հետո ես նրան ջուր և ուտելիք եմ տալու փայտե սպասքով: Ոնց ասաց, այդպես էլ արեց, Խիկարն էլ բան չասաց:
Անցավ որոշ ժամանակ: Մի անգամ Խիկարի որդին, տեսնելով պապիկի մոտ դրված փայտե ամանն ու բաժակը, մտածեց, որ ծեր մարդկանց կերակրում  ու ջուր են խմեցնում փայտե սպասքով: Նա վերցրեց փայտի մի կտոր և սկսեց տաշել: Մայրն ու հայրը հարցրեցին նրան.
– Որդի՛ս, ի՞նչ ես անում:
– Փայտե սպասք եմ պատրաստում, — պատասխանեց տղան, — երբ դուք ծերանաք, ես ձեզ սրանցով կկերակրեմ:
Որդու խոսքերը ամոթանք եղան մայրն ու հորը, ու այդ օրվանից նրանք սկսեցին խնամել ծերունուն:

Աղբյուրը՝ այստեղ։ 

Թարգմանությունը ռուսերենից՝ Վահե Ազիզխանյանի, Քոլեջ, 2-րդ կուրս

Оставьте комментарий