Ո՞ւմ է շրջանցում հաջողությունը

Zayats-rusak-5

Չինական առակ

Գյուղացի Սունը մի փոքրիկ բանջարանոց ուներ։ Ջանք  չխնայելով Սունը աշխատում էր իր բանջարանոցում։ Եվ այսպես ամեն աշուն նա լավ բերք էր հավաքում։ Սունը շուկայում բողկ, կաղամբ, լոբի, վարունգ և ոլոռ էր վաճառում և մի կերպ ծայրը ծայրին էր հասցնում։

Մի օր, երբ Սունը ջրում էրր իր հողը, մի մեծ նապաստակ արագ դուրս թռավ թփերի միջից, վազեց կաղնու կողմը և մեռած ընկավ Սունի ոտքերի մոտ:

-Ահա նա՝ հաջողությունը, -ուրախացավ Սունը: -Առանց որևէ դժվարության՝ ստացա և՛ միս, և՛ մորթի։ Միսը կուտեմ, մորթին կվաճառեմ և ինձ համար բրինձ կգնեմ։

Եվ մոռանալով բանջարանոցը ջրելու մասին՝ Սունը վազեց շուկա՝ նապաստակի մորթին վաճառելու։

Առավոտյան Սունը նորից եկավ այգի։ Այս անգամ նա մտադրություն չուներ իր հողը մաքրելու կամ ջրելու։ Նա նստեց կաղնու մոտ և սկսեց սպասել, որ մի նոր նապաստակ դուրս գա թփերի միջից և մեռած ընկնի իր ոտքերի տակ։

Սունը նստեց մինչև երեկո, բայց նապաստակն այդպես էլ չեկավ:

Այդ օրվանից Սունը, մոռանալով բանջարանոցի մասին, ամեն առավոտ նստում էր ծառի տակ ու սպասում նապաստակին։ Նրա բանջարանոցը լցվել էր մոլախոտերով, բանջարեղենը չորացել էր առանց ջրելու մնալով, իսկ Սունը դեռ նստած սպասում էր նապաստակին։ Բայց նապաստակները այլևս չվազեցին նրա այգին։

Աշնանը, երբ հարևանները առատ բերք էին հավաքում, տխուր Սունը իր բանջարանոցից մոլախոտ ու եղինջ էր քաղհանում։ Եվ նայելով հարևանների բերքին՝ նա զայրացած ասաց.

-Անարդար է! Աստվածները հաջողություն ուղարկեցին հարևաններին, իսկ ինձ շրջանցեցին։ Սունը մի բան չգիտեր՝ ով չի աշխատում, հաջողությունը նրան չի այցելում։

Աղբյուրը՝ այստեղ։ 

Թարգմանությունը ռուսերենից՝ Կարեն Մարգարյանի, Քոլեջ, 2-րդ կուրս

Оставьте комментарий