Ստախոսների վաստակը (պորտուգալական առակ)

7381b228f538205d6e8c474abeaeacd0

Ապրում էին երկու եղբայրներ: Նրանք սնանկացել էին,  չգիտեին, թե ինչպես փող աշխատեն։ Վերջապես ավագը մտածեց ու ասաց.

– Ահա թե ինչ, եղբա՛յրս, արի գնանք աշխարհով մեկ, մեր հորինած ստերով փող վաստակենք։ Մեկս առաջ կգնա, իսկ մյուսս կհետևի նրան ՝ հաստատելու սուտը:

Եվ այդպես էլ արեցին: Ավագ եղբայրը եկավ մի գյուղ և սկսեց բացականչել, որ ինքը զարմանալի լուրեր գիտի, և ով ուզում է դա իմանալ, թող փող վճարի: Ժողովուրդը վազելով եկավ, իսկ ստախոսն ասաց.

– Այսինչ գյուղում յոթ ձեռքանի երեխա է ծնվել:

Մարդիկ ապշել էին։ Լուրի համար վճարեցին տղային,  և նա շտապ հեռացավ: Մի քանի չհավատացողներ կային. Նրանք մտածում էին գնալ ստուգելու, թե արդյոք անծանոթը ճշմարտությ՞ունն է ասում, և կրտսեր եղբայրը այդտեղ էր։ Նա ասում է, որ ինքը հենց այդտեղից է գալիս է: Մարդիկ հարցրին սրան, թե գյուղում տեսե՞լ է արդյոք յոթ ձեռքանի երեխա: Եղբայրը պատասխանեց.

-Ո՛չ, ես այդպիսի երեխա չեմ տեսել, ես միայն տեսա, թե ինչպես է յոթաթևանի վերնաշապիկը  չորանում պարանի վրա:

«Ուրեմն ճիշտ է», – որոշեցին մարդիկ և երկրորդ ստախոսին էլ փող տվեցին:

Այդ ընթացքում ավագ եղբայրը շրջեց մեկ այլ գյուղով և բոլորին ասաց, որ հանդիպել է, թե ինչ հիանալի բան է տեսել:

-Ինչ-որ մեկը ջրաղաց է կառուցել սոճու ծառի գագաթին:

Կրկին նա գրպանը լցրեց փողով և անհետացավ։ Հենց մարդիկ կասկածեցին, եկավ կրտսեր եղբայրը:

-Հեյ, անցորդ, սոճու վրա ջրաղաց տեսե՞լ ես:

-Ճիշտն ասած՝ ես տեսա միայն մի տղայի, որը սոճու գագաթից իջնում ​​էր երկու պարկ ալյուրով, — պատասխանեց կրտսեր եղբայրը:

-Ուրեմն ճիշտ է, – ուրախացան պարզամիտները և առատորեն պարգևատրեցին խաբեբային։

Իսկ կրտսեր եղբայրն ավելի առաջ գնաց ՝ հասնելու ավագին և նոր ստեր հորինելու:

Աղբյուրը՝ այստեղ։ 

Թարգմանությունը ռուսերենից՝ Մելանյա Սարգսյանի, Քոլեջ, 1-ի կուրս

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s