Մեղրը բուժիչ և սննդարար մթերք է, որը դրական է ազդում մարդու ամբողջ օրգանիզմի վրա, ամրացնում է և վերականգնում է օրգանները և հյուսվածքները, արյունը և մկանները: Մեղրը երկար կյանքի գրավականն է: Ահա մի քանի օրինակներ:
Դեմոկրիտն ապրել է 109 տարի, իսկ Անակրեոնը՝ 115: Եվ երկուսն էլ պնդում էին, որ իրենց երկարակեցությունը մշտական մեղր օգտագործման արդյունքն է: Պյութագորասը մահացել է 90 տարեկանում: Երբ հիանում էին նրա փայլուն մտքով, առողջությամբ, ֆիզիկական վիճակով նա պատասխանում էր. «Ես ուտում եմ հաց և մեղր, և միայն դրանում է իմ առողջության և հստակ մտքի գաղտնիքը»: Ավիցիենան գրել է. «Ես առաջարկում եմ մեղրը ինչպես դեղամիջոց, այնպես էլ սնունդ, որոնք երկարացնում են մարդու կյանքի տևողությունը, խթանում են մտավոր գործունեությանը»: Հին հույն բժիշկ Հիպոկրատը տեղեկություններ է հայտնել մեղվամթերքի սննդային և բուժիչ հատկությունների մասին, որոնք երկարացնում են մարդու կյանքը: Մարդու կենսաբանական տարիքը դեռևս որոշված չէ: Ենթադրվում է, որ ավելի երկար ապրում են այն մարդիկ, որոնց ոսկրային համակարգի ձևավորվումը ավելի ուշ է ավարտվում: Որոշ հերոնտոլոգներ (ծերաբաններ) մարդու կենսաբանական տարիքը կապում են գլխուղեղի զարգացման հետ: Մեծ նշանակություն ունի նաև ժառանգականությունը: Կյանքի տևողությունը բարդ կենսասոցիալական երևույթ է: Բացի կենսաբանական տարիքից, այն որոշվում է նաև արտաքին և սոցիալական միջավայրի մի շարք գործոններով: Ապացուցված է, որ չափավոր արտաքին ջերմաստիճանը երկարացնում է կյանքը, մինչդեռ բարձր ջերմաստիճանը՝ կրճատում է: Երիտասարդ տարիքում անընդմեջ չափից շատ ուտելը և ճարպակալումը նվազեցնում են կյանքի տևողությունը 5-7 տարով: Կյանքի միջին տևողության վրա բացասաբար են ազդում օդի աղտոտվածությունը, ավելորդ աղմուկը, ճառագայթման ավելացումը, նյարդահոգեբանական սթրեսը և կոնֆլիկտները, ալկոհոլի և ծխախոտի օգտագործումը: Անընդմեջ ալկոհոլի օգտագործումը 10-15 տարով կրճատում է կյանքի տևողությունը, իսկ ամեն օր մեկ տուփ ծխախոտի կանոնավոր ծխելը կյանքը կրճատում է 6 տարով: Բարենպաստ միջավայրում չափավոր աշխատանքը երիտասարդ մնալու լավագույն միջոցն է: Մեղվապահի մասնագիտությունն ամենահարմար օրինակն է: Մաքուր միջավայրը, մեղվաընտանիքների բույրը ամրացնում են մարդու առողջությունը:
Աղբյուրը՝ այստեղ։
Թարգմանությունը ռուսերենից՝ Թամարա Ալոյանի, Քոլեջ, 1-ի կուրս